Օկուպացիոն ռեժիմի ներկայացուցիչներն ազատել են Թուրքմենստանի և Թուրքիայի քաղաքացիներին անօրինական բանտարկությունից
Օկուպացիոն ռեժիմի ներկայացուցիչները ապօրինի ազատազրկումից ազատել են Թուրքմենստանի քաղաքացի Ք.Ռ.-ին և Թուրքիայի քաղաքացի Դ.Թ.-ին: Ներկայում նրանք գտնվում են կենտրոնական իշխանությունների կողմից վերահսկվող տարածքում,- այս մասին հայտնում է Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը։
ՊԱԾ-ի տեղեկություններով՝ նրանց ապօրինի բերման ենթարկելը տեղի է ունեցել օկուպացված Ցինգարա գյուղի մերձակայքում։
«Նշված անձանց ապօրինի բերման ենթարկելու մասին տեղեկությունը օկուպացիոն ուժը տարածել է Եվրամիության դիտորդական առաքելության ներգրավմամբ գործող «թեժ գծի» միջոցով։
Վրաստանի օկուպացված շրջաններում և օկուպացիոն գծի երկայնքով իրականացված բոլոր ավերիչ գործողությունների պատասխանատվությունը կրում է օկուպացիոն ուժը։
Կենտրոնական կառավարությունը, միջազգային գործընկերների հետ միասին, կշարունակի ակտիվորեն աշխատել անօրինական կալանքի տակ գտնվող բոլոր անձանց ազատ արձակելու համար՝ ինչպես օկուպացված Ցխինվալի շրջանում, այնպես էլ օկուպացված Աբխազիայում», – ասվում է ՊԱԾ-ի հաղորդագրության մեջ: