Օկուպացիոն ռեժիմի կողմից ապօրինի ձերբակալված Լաշա Խթերելին ազատության մեջ է
Պետական անվտանգության ծառայությունը հայտնում է, որ օկուպացիոն ռեժիմի կողմից ապօրինի ձերբակալված Լաշա Խթերելին ազատության մեջ է:
Նրանց խոսքով, Պետական անվտանգության ծառայությունը «թեժ գծի» միջոցով մշտական կապի մեջ է եղել Լաշա Խեթերելիի հետ: Եվրամիության դիտորդական առաքելությունը (EUMM) անմիջական մասնակցություն է ունեցել այս գործընթացին:
«Լաշա Խեթերելիի անօրինական ձերբակալման և անհապաղ ազատ արձակման հարցը պարբերաբար բարձրացվել է Վրաստանի կենտրոնական իշխանության կողմից՝ միջադեպերի կանխարգելման և դրանց արձագանքման մեխանիզմի (IPRM) և Ժնևի միջազգային բանակցությունների ձևաչափով:
Պետական անվտանգության ծառայությունը շարունակում է աշխատել ապօրինի ձերբակալված այլ անձանց ազատելու ուղղությամբ», – ասված է հայտարարության մեջ: