Օկուպացիոն գծի հետ կապված խնդիրները ժառանգություն են, որը մեզ թողել է նախկին իշխանությունը, մենք ամեն ինչ անում ենք քաղաքացիների անվտանգությունը պաշտպանելու համար. Իրակլի Կոբախիձե
Օկուպացիոն գծի հետ կապված խնդիրները ժառանգություն են, որը մեզ թողել է նախկին իշխանությունը, մենք ամեն ինչ անում ենք քաղաքացիների անվտանգությունը պաշտպանելու համար. Իրակլի Կոբախիձե

Այս խնդիրները ժառանգություն են, որը մեզ թողել է նախկին իշխանությունը։ Մենք ամեն ինչ անում ենք մեր քաղաքացիների անվտանգությունը պաշտպանելու համար,- այս մասին հայտարարել է «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե օկուպացիոն ուժերը վերջին շրջանում ակտիվացել են օկուպացիոն գծի երկայնքով։

Կոբախիձեի խոսքով, կառավարությունը կշարունակի ջանքերը՝ հնարավորինս հոգալու անվտանգության մասին և պաշտպանել մեր շահերը։

«Այս խնդիրները ժառանգություն են, որը մեզ թողել է նախկին իշխանությունը։ Մենք անում ենք հնարավորը մեր քաղաքացիների անվտանգությունը պաշտպանելու համար։ Իհարկե, դա հաճախ հեշտ չէ, բայց կառավարությունը շարունակելու է անել հնարավորը անվտանգության ապահովման և մեր շահերը հնարավորինս պաշտպանելու համար։ Սա մեր դիրքորոշումն է։ Մենք այս տարիների ընթացքում ակտիվորեն աշխատել ենք այդ ուղղությամբ, այդ աշխատանքն, իհարկե, կշարունակվի»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։