Օկուպացիայի մասին օրենքի խախտման պատճառով, Ռուսաստանի պատվիրակության երեք անդամի թույլ չեն տվել մուտք գործել երկիր
Օկուպացիայի մասին օրենքի խախտման պատճառով, Թբիլիսիում ծրագրված համաժողովի մասնակիցների մի մասին արգելել են մուտք գործել Վրաստան:
Առաջին ալիքին ՆԳՆ-ից հաստատել են, որ Ռուսաստանի պատվիրակության երեք անդամի թույլ չեն տվել մտնել երկիր:
Առաջին ալիքի լրատվությամբ, սահմանը հատելու իրավունք չեն տվել «Իտար Տասս»-ի ռազմական լրագրող Վիկտոր Լիտովկինին, հասարակության հետազոտողների միության անդամ Գենադի Բոդրյուգովին և համաժողովի մեկ այլ մասնակից Ալեքսեյ Տոկարևին:
Սեպտեմբերի 5-ից 7-ը Վրաստանում անց է կացվելու Ռուսաստանի նախագահի գրանտային հիմնադրամի կողմից ֆինանսավորված՝ «Հարավային Կովկասի միջազգային կոնֆերանսը»:
Հեղինակ -
Edgar Barsegyan