Համաշխարհային պատրիարքը կոչ է անում քաղաքացիներին պատվաստվել Քովիդ 19֊ի դ
Համաշխարհային պատրիարքը կոչ է անում քաղաքացիներին պատվաստվել Քովիդ 19֊ի դ

Համաշխարհային պատրիարք Բարդուղիմեոսը կոչ է անում քաղաքացիներին պատվաստվել Քովիդ-19 դեմ:

Ըստ Պոլսո պատրիարքի, ոմանց արտահայտած վախը բոլորովին անհեթեթ է ու անարդար:

«Մեկ անգամ ևս կոչ եմ անում բոլորին պատվաստվել, որպեսզի խուսափեն լուրջ վտանգներից, որոնք կհանգեցնեն նրանց մահվան: Մենք ՝ որպես եկեղեցի, որպես կրոնական ներկայացուցչություն , հատկապես Համաշխարհային պատրիարքարան հարգում ենք գիտությունը, գիտության ներկայացուցիչներին, գիտության հայտնագործությունները և դրանք կիրառում ենք մեր կյանքում», – ասել է պատրիարք Բարդուղիմեոսը Մագային տված հարցազրույցում:

Ինչ վերաբերում է համաճարակը ժխտողներին և պատվաստանյութերի հակառակորդներին, պատրիարք Բարդուղիմեոսն ասաց. «Նրանք ճիշտ չեն մտածում, տրամաբանորեն չեն մտածում և անարդարացի են վարվում իրենց սիրելիներին, քանի որ նրանք կարող են կորոնավիրուսը փոխանցել իրենց ընկերներին ՝ առանց դա գիտակցելու, ինչը վտանգավոր է »: