Օքսֆորդում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումը սկսեցին մարդկանց վրա
Օքսֆորդում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումը սկսվեց մարդկանց վրա: Առաջին երկու կամավորներն արդեն պատվաստվել են: Նրանք առաջինն ընտրվածներն են ավելի քան 800 հոգուց:
Կամավորներից կեսը՝ պատվաստվելու են Covid-19-ից, իսկ մյուս կեսը` մենինգիտից:
Մասնակցող կամավորները չեն իմանա, թե որ պատվաստանյութն են ստացել, այդ մասին տեղեկատվություն կունենան միայն բժիշկները:
Արդեն պատվաստված կամավորներից մեկը՝ Էլիզա Գրանատոն է:
«Ես գիտնական եմ, ես ուզում էի այս կերպ աջակցել գիտական գործընթացին», – ասել է Գրանատոն BBC- ին:
Օքսֆորդի համալսարանի գիտնականների խումբը պատվաստանյութի վրա աշխատել են, գրեթե, երեք ամիս:
«Անձամբ ես մեծ վստահություն ունեմ այս պատվաստանյութի նկատմամբ: Մենք պետք է ապացուցենք, որ այն իսկապես գործում է և պաշտպանում է մարդկանց կորոնավիրուսային վարակից», – ասում է Սառա Գիլբերտը, Jenner- ի համալսարանի պրոֆեսոր, որը մասնակցում էր պատվաստանյութի պատրաստման գործընթացին: