Օհայո նահանգի, Կոլամբուս քաղաքում զենք ունեցող քաղաքացիները անց են կացրել բողոքի ցույց
Օհայո նահանգի, Կոլամբուս քաղաքում զենք ունեցող քաղաքացիները անց են կացրել բողոքի ցույց

ԱՄՆ-ի Օհայո նահանգի, Կոլամբուս քաղաքում զենք ունեցող քաղաքացիները անց են կացրել բողոքի ցույց:

«Զենքը չի սպանում, մարդիկ են սպանում»,-ահա թե ինչ են գոռացել ցուցարարները:

Նրանք բողոքել են Օհայոի սենատ ներկայացրած օրինագծի դեմ, որի համաձայն արգելվում է ավտոմատ և կիսաավտոմատ զենքը, որի մեջ տեղադրվում է 10 և ավել փամփուշտ: Ցուցարարները նշում են, որ այս արգելքը ավելի կմեծացնի պահանջարկը զենքի վրա և աջակցելու է զենքի անօրեն վաճառքով զբաղվող մարդկանց:

Նշենք, որ ԱՄՆ-ում զենքի վերահսկման խստացման հարցը հրատապ դարձավ այն բանից հետո, ինչ Ֆլորիդայի դպրոցներից մեկում հարձակման արդյունքում երիտասարդը սպանել էր 17 մարդու: