Օգտատերերը օգոստոսի 22-ից սովորական ռեժիմով  կկարողանան օգտվել Թբիլիսիի քաղաքապետարանի տարբեր առցանց հավելվածներից
Օգտատերերը օգոստոսի 22-ից սովորական ռեժիմով կկարողանան օգտվել Թբիլիսիի քաղաքապետարանի տարբեր առցանց հավելվածներից

«Թբիլիսիի բոլոր մունիցիպալ էլեկտրոնային համակարգերը, որտեղ հայտնաբերվել էին որոշակի խախտումներ օգոստոսի 22-ից կաշխատեն անխափան», -աէս մասին հայտարարում է Թբիլիսիի քաղաքապետարանը։

«Այս տարվա օգոստոսի 15-ից մեկնարկած համակարգի արդիականացմամբ ապյմանավորված արձանագրվել են տեխնիկական խախտումներ և խախտումների պատճառով գոտաժամային կայանման օգտատերերը չեն տուգանվել: Տարբեր առցանց հավելվածների միավորման ժամանակահատվածում վերացվել են համակարգի թերությունները և օգոստոսի 22-ից գոտաժամային կայանման օգտատերերը կկարողանան համակարգից օգտվել սովորական եղանակով»,- հայտնել են Թբիլիսիի քաղաքապետարանից։

Նրանց տեղեկացմամբ ՝ տեխնիկական խախտումներ այլևս չեն ֆիքսվում նաև Թբիլիսիի տաքսիների օգտատերերի համար: Քաղաքացիները նշված տեղեկատվությունը կստանան կարճ տեքստային հաղորդագրության տեսքով։

«Թբիլիսիի մունիցիպալ էլեկտրոնային համակարգերից օգտնվելը պարզեցնելու նպատակով տարբեր առցանց հավելվածներ միավորվել են մեկ հավելվածում (մեկ օգտատեր և մեկ գաղտնաբառ), ինչը կհեշտացնի քաղաքացիների աշխատանքը էլեկտրոնային համակարգերում։

Տվյալները լրացնելու համար քաղաքացիները համակարգ մուտք գործելիս ստիպված կլինեն մեկ անգամ թարմացնել և շատ դեպքերում ավելացնել իրենց տվյալները: Հավելվածների միավորումից հետո քաղաքացին հնարավորություն կունենա մեկ հավելվածոից օգտվելով ծառայություն ստանալ Թբիլիսի կայանատեղի, Թբիլիսի տաքսի, առցանց հայտարարությունների պորտալ և այլնից։

Տեխնիկական օգնության կարիք ունենալու դեպքում կարող եք դիմել քաղաքապետարանի սպասարկման կենտրոններին կամ զանգահարել Քաղաքային ծառայությունների զարգացման գործակալության տեխնիկական թեժ գիծ՝ 1399»,- հայտարարում են Թբիլիսիի քաղաքապետարանից։