Օգոստոսյան պատերազմում զոհվածների հիշատակը հարգել են Մուխաթգվերդիի եղբայրական գերեզմանատանը [Լուսանկար]

16:51, 08.08.2026
Մուխաթգվերդիի եղբայրական գերեզմանատանը այսօր հարգել են Օգոստոսյան պատերազմում զոհվածների հիշատակը։
Եղբայրական գերեզմանատանն են գտնվել զոհվածների ընտանիքների անդամները, Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին, վարչապետ Իրակլի Կոբախիձեն, խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալանձեն, գործադիր և օրենսդիր իշխանության ներկայացուցիչները։ Նրանք ծաղիկներ են խոնարհել հերոսների հուշահամալիրին և ցավակցություն հայտնել պատերազմում զոհված զինվորականների ընտանիքների անդամներին։
2008 թվականի օգոստոսի 7-ին սեպարատիստները սկսեցին վրացական գյուղերի ինտենսիվ ռմբակոծությունը, ինչին հաջորդեց պատասխան կրակի բացումը, իսկ օգոստոսի 8-ին՝ ռուսական օկուպացիոն զորքերի մուտքը։ Վրաստանի դեմ Ռուսաստանի պատերազմի հետևանքով զոհվեց 411 մարդ, մոտ 130 000 քաղաքացի դարձավ տեղահանված, ավերվեցին գյուղեր, ռմբակոծվեցին Գորի քաղաքն ու ռազմավարական օբյեկտները։ Ռուսաստանի կողմից շարունակում է օկուպացված մնալ Վրաստանի տարածքների 20 տոկոսը։

Նմանատիպ