Օգոստոսյան պատերազմում Ռուսաստանի հանցանքի բոլոր ապացույցները գալիս են անձամբ Վլադիմիր Պուտինից. Բեն Էմերսոն
Բեն Էմերսոն – Ռուսաստանը չի խանգարել վրացիների էթնիկ զտմանը, իսկ երբեմն էլ անձամբ է մասնակցել հանցանք գործելու ընթացքին,- այս մասին հայտարարել է Վրաստանի պետության բրիտանացի փաստաբան Բեն Էմերսոնը՝ այսօր Ստրասբուրգում անցկացված նիստին խոսքով ելույթ ունենալիս:
«Մարտական գործողությունների ժամանակ և հրադադարից հետո, Ռուսաստանի զիված ուժերը անջատողականների և Ռուսաստանի կողմից վերահսկվող այլ անօրեն խմբավորումների հետ միասին ներխուժել են վրացական գյուղեր: Այդ ժամանակ բնակչության մի մասը տարհանված էր, իսկ մյուս մասը հիմնականում տարեցներ էին և դիմադրել չէին կարող: Ռուսաստանի ուժերը արգելափակել էին գյուղերը, այսինքն մոնտաժել էին անցակետներ և թույլ տվել, որ վրացական գյուղերը այրեն: Քաղաքացիական անձանց սպառնում էին սպանությամբ, եթե նրանք չէին լքի գյուղերը: Ազգային հողի վրա սպանվում էին բազմաթիվ մարդիկ: Սպանությունները խստիվ դատապարտել է ԵԱՀԿ-ն:
Ռուսաստանի կողմից կազմակերպված մասսայական սպանությունները առանձին փուլերի չի կարելի բաժանել: Իհարկե, սա ընդհանուր արշավ էր: Բոլոր ապացույցներով դա ռազմական արշավ էր, որը պատրաստվում էր տասնամյակներ շարունակ և որի նպատակն էր Վրաստանի որքան հնանրավոր շատ տարածքի բռնազավթում:
Ռուսաստանի հանցանքի բոլոր ապացույցները գալիս են անձամբ Վլադիմիր Պուտինից: Ռուսաստանի կողմից Վրաստանի տարածքների օկուպացումից չորս տարի հետո անցկացված մամլո ասուլիսին Վլադիմիր Պուտինը ասել է, այստեղ կմեջբերեմ – սա գաղտնիք չէ, ծրագիրը նախապատրաստել է գլխավոր շտաբը: Ավելին, այդ ծրագրի համաձայն Հարավային Օսեթիայի զինծառայողների հետ մենք անցկացրեցինք նախապատրաստման աշխատանքներ, նրանք կատարել են իրենց դերը: Այս խոսքերն ասել է Պուտինը և ունենք դրա տեսագրությունը»,- հայտարարել է Էմերսոնը: