Օգոստոսին Վրաստանում կենսապահովման մակարդակը ավելացել է մինչև 221,1 լարի՝ աշխատունակ տարիքի տղամարդկանց համար
Վիճակագրության ազգային ծառայության տվյալներով, 2021 թվականի օգոստոսին, հուլիսի համեմատ, Վրաստանում կենսապահովման մակարդակն աճել է:
2021 թվականի հուլիսին աշխատունակ տարիքի տղամարդկանց կենսապահովման մակարդակը կազմել է 218,3 լարի, մինչդեռ օգոստոսին այս ցուցանիշն աճել է երկու լարիով և 80 թեթրիով՝ ընդհանուր գումարը կազմելով 221,1 լարիի:
Միեւնույն ժամանակ, ըստ Վիճակագրության ազգային ծառայության, մարտի համեմատ միջին սպառողի կենսապահովման մակարդակը օգոստոսին աճել է 2.4 լարիով եւ կազմել 195.8 լարի:
Գերատեսչության տվյալներով, այս տարվանից, ըստ վիճակագրական աշխատանքների նոր ծրագրի, այս ցուցանիշի դիտարկում այլևս չի իրականացվի: Ինչպես նշվում է Վիճակագրության ազգային ծառայությունում, այս ցուցանիշը չի օգտագործվում պլանավորման և որոշումներ կայացնելու գործընթացում:
Վիճակագրության ազգային ծառայությունը սահմանում է կենսապահովման մակարդակը՝ հիմնվելով նվազագույն պարենային զամբյուղի վրա: Նվազագույն պարենային զամբյուղը պարունակում է սննդի այն քանակությունը, որն ֆիզիոլոգիապես անհրաժեշտ է աշխատունակ տարիքի տղամարդու բնականոն կյանքի և աշխատունակության համար: Սննդամթերքի զամբյուղը բաղկացած է 40 ապրանքներից՝ հացից, հացահատիկից, մսից, կաթնամթերքից, բանջարեղենից և հրուշակեղենից: