Օգոստոսին Վրաստանի օդանավակայաններում ուղևորների հոսքը նվազել է 11 տոկոսով
2019 թվականի օգոստոսին վրացական բոլոր հինգ օդանավակայանները ընդհանուր առմամբ սպասարկել են 583,104 ուղևորի, ինչը 11 տոկոսով պակաս է նախորդ տարվա համեմատ:
Ինչ վերաբերում է 2019 թվականի ութ ամիսների տվյալներին, հունվարից օգոստոս ընկած ժամանակահատվածում, Վրաստանի օդանավակայանները սպասարկել են 3,640,823 ուղևորի, ինչը ութ տոկոսով ավել է նախորդ տարվա ցուցանիշից:
Վրաստանի օդանավակայանների միության հաղորդմամբ, միջազգային օդանավակայաններից օգոստոս ամիսը ուղևորների հոսքի աճով ավարտել է միայն Քութաիսի օդանավակայանը, քանզի այդ օդանավակայանի վրա նվազագույնն էր Ռուսաստանի հետ ուղիղ չվերթների դադարեցման ազդեցությունը: