Ըստ Վրաստանի վիճակագրության ազգային ծառայության այսօր հրապարակած զեկույցի, օգոստոսին տարեկան գնաճը կազմել է 12,8 տոկոս:
Ըստ վիճակագրության ազգային ծառայության զեկույցի, օգոստոսին ձեթի և յուղի գներն ամենից շատն են բարձրացել՝ տարեկան 43,9 տոկոս: Բանջարեղենը թանկացել է 42,2 տոկոսով, իսկ կաթի, պանրի եւ ձվի գները՝ 17,3 տոկոսով: Իսկ քաղցրավենիքն աճել է 16,9 տոկոսով: Հացի եւ հացամթերքի գներն աճել են 13.0 տոկոսով, միսը եւ մսամթերքը թանկացել է 8,3 տոկոսով:
Հունիսին տարեկան գնաճը կազմել է 9,9 տոկոս, հուլիսին՝ 11,9 տոկոս: Օգոստոսին երկրում տարեկան գնաճը կազմել է 12,8 տոկոս: