Օգոստոսին քննչական ծառայության աշխատակիցները բացահայտել են ծխախոտի անմաքս պահպանման, տեղափոխման և իրացման տասնմեկ փաստ
Օգոստոսին քննչական ծառայության աշխատակիցները բացահայտել են ծխախոտի անմաքս պահպանման, տեղափոխման և իրացման տասնմեկ փաստ

2024 թվականի օգոստոսին Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները օպերատիվ հետախուզման և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել են առանց ակցիզային դրոշմանիշի մակնշման ենթակա մեծ քանակությամբ ակցիզային ապրանքների պահպանման, տեղափոխման և իրացման 11 փաստ։

Տեղեկությունը տարածում է ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը։

Գերատեսչության տեղեկություններով՝ որպես  մեղադրանք է առաջադրվել 11 անձի, նրանցից երկուսը ձերբակալված են։

«Քննչական գործողությունների արդյունքում հանցագործության մեջ բացահայտված անձանցից առգրավվել է վաճառքի համար նախատեսված տարբեր անվանական արժեքի 17483 անմաքս սիգարետ, որոնց ընդհանուր շուկայական արժեքը գերազանցում է 90.000 լարին։

«Հետաքննությունն անցկացվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածով, որը նախատեսում է ազատազրկում 6-ից 8 տարի ժամկետով»,- նշվում է տեղեկատվության մեջ։