Օգոստոսի 7-ին Վրաստանի ողջ տարածքում, 00:00-ից մինչև օգոստոսի 8-ին ժամը 00:00-ն կիջեցվեն պետական դրոշները
Վարչապետի որոշմամբ օգոստոսի 7-ը հայտարարվել է սգո օր՝ ի հիշատակ Շովիի հանգստավայրում տեղի ունեցած բնական աղետի զոհերի։
Վրաստանի վարչապետի որոշմամբ օգոստոսի 7-ը հայտարարվել է սգո օր՝ ի հիշատակ օգոստոսի 3-ին Օնիի մունիցիպալիտետում, Շովի հանգստավայրում տեղի ունեցած բնական աղետի հետևանքով զոհերի։ Նշվածի վերաբերյալ համապատասխան հրամանագիր է տրվել։
Վրաստանի ողջ տարածքում այս տարվա օգոստոսի 7-ի ժամը 00:00-ից մինչև օգոստոսի 8-ը ժամը 00:00-ն կիջեցվեն պետական դրոշները։
Բացի այդ, օգոստոսի 8-ին ժամը 00:00-ից մինչև օգոստոսի 9-ը ժամը 00:00-ն կիջեցվեն պետական դրոշները՝ ի հիշատակ Ռուսաստանի Դաշնության կողմից իրականացված լայնածավալ ռազմական միջամտության զոհերի:
Շովիում օգոստոսի 3-ին սողանք է տեղի ունեցել: Այս պահին առկա պաշտոնական տվյալների համաձայն՝ տարերային աղետի հետևանքով զոհվել է 11 մարդ։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի վարչապետի մամուլի գրասենյակը։