Վրաստանի շրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարարության ավտոճանապարհային վարչության տեղեկությամբ, միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (Ռուսաստանի Դաշնության սահման) ավտոճանապարհի 94-րդ կմ-ում առկա թունելում նախատեսված են վնասված ասֆալտի ծածկույթի վերականգնման աշխատանքներ: Այդ պատճառով, նշված հատվածում օգոստոսի 7-ին, 8-ին և 9-ին, ժամը 09:00-ից մինչև 18:00-ն արգելվելու է կցորդիչով և կիսակցորդիչով ավտոտրանսպորտի երթևեկությունը, իսկ օրվա մնացած հատվածում ավտոտրանսպորտի երթևեկությունն ազատ է: