Միջավայրի ազգային գործակալության տեղեկությամբ, առաջիկա երկու օրվա ընթացքում սպասվում է անկայուն եղանակ:
Օգոստոսի 3-ին, Վրաստանի առանձին շրջաններում կտեղա անձրև: Սև ծովի ափին առավոտյան ժամերին սպասվում են տեղումներ:
Օգոստոսի 4-ին սպասվում է ջերմաստիճանի ավելացում և առանց տեղումների եղանակ՝ ողջ Վրաստանի մասշտաբով: Արևմտյան Վրաստանում օդի ջերմաստիճանը կհասնի 35, իսկ Արևելյան Վրաստանում՝ 37 աստիճանի: