Օգոստոսի 21-ին Զեստափոնի-Կիցխի-Խարագաուլի ճանապարհի 7-րդ կմ-ում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտի հաղորդագրության համաձայն, «Նոր ճանապարհ» ՍՊԸ-ն ավտոճանապարհների դեպարտամենտի հետ կնքված պայմանագրի հիման վրա վերականգնողական աշխատանքներ է իրականացնում Զեստափոնի-Կիցխի-Խարագաուլի ավտոմայրուղու վրա։
Աշխատանքները կատարելու նպատակով նշված ճանապարհի 7-րդ կմ-ում 2022 թվականի օգոստոսի 21-ին ժամը 11.00-18.00-ն արգելված է երթեւեկությունը։
Մայրուղու փակման ժամանակ տրանսպորտային միջոցները կշարժվեն միջազգային Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ավտոճանապարհով և ներքին պետական Ձիրուլա-Խարագաուլի-Մոլիթի-Փոնա-Չումաթելեթի ավտոճանապարհով: