Օգոստոսի 21-ը Կիևում հայտարարվել է սգո օր

11:20, 20.08.2026

Կիևը օգոստոսի 21-ը հայտարարել է սգո օր։ Այս մասին հայտարարել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։

«Մայրաքաղաքի վրա թշնամու լայնածավալ հարձակման հետևանքով զոհվածների հիշատակին, օգոստոսի 21-ը Կիևում հայտարարվել է սգո օր», – ասել է Կլիչկոն։

Սգո օրը Կիևի բոլոր քաղաքային շենքերի վրա պետական ​​դրոշները կխոնարհվեն։ Պետական ​​գերատեսչություններին, ինչպես նաև մասնավոր հաստատություններին և կազմակերպություններին խորհուրդ է տրվել կիսով չափ իջեցնել իրենց դրոշները։

Կիևում բոլոր ժամանցային միջոցառումները նույնպես կարգելվեն օգոստոսի 21-ին։

Ռուսաստանի լայնածավալ հարձակումից հետո Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Շիբիգան կոչ է արել միջազգային գործընկերներին Ուկրաինային տրամադրել հակաբալիստիկ հրթիռներ և խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ Շիբիգայի խոսքով՝ օգոստոսի 20-ի գիշերը Ռուսաստանի կողմից իրականացված հարձակումը ամենադաժաններից մեկն էր։

«Նման սարսափելի ռազմական հանցագործություններով Պուտինը փորձում է ցույց տալ, որ ինքը լիակատար անպատժելիություն ունի։ Յուրաքանչյուր ռուսական բալիստիկ հրթիռ բարբարոսության դրսևորում է, իսկ Ուկրաինային մատակարարված յուրաքանչյուր հրթիռ՝ մարդկայնության դրսևորում, որը կփրկի մարդկանց կյանքը», – ասել է Ուկրաինայի արտգործնախարարը։

Սզիբիգայի խոսքով՝ Ուկրաինան գիտի, թե որ գործընկերները կարող են մատակարարել նման հրթիռներ և կոչ է արել նրանց անհապաղ գործել։

Նմանատիպ