Օգոստոսի 20-ի տարադրամի փոխարժեքը - դոլլար - 3.1323 լարի, եվրո - 3.6623, ֆունտ ստեռլինգ - 4.2891
Վրաստանի Ազգային բանկի կողմից հրապարակված տվյալների համաձայն, օգոստոսի 20-ին, մեկ ամերիկյան դոլլարի արժեքը կլինի 3.1323 լարի, եվրոն՝ 3.6623, իսկ ֆունտ ստեռլինգը կարժենա 4.2891 լարի:
Այսօր, օգոստոսի 19-ին, մեկ ամերիկյան դոլլարն արժե 3.1283 լարի, եվրոն՝ 3.6648, իսկ ֆունտ ստեռլինգը՝ 4.3033 լարի:
Այսօրվա վաճառքի արդյունքում ստացած փոխարժեքը ուժի մեջ կմտնի վաղը, օգոստոսի 20-ից: