Օգոստոսի 2-ին Երրորդության տաճարում կհուղարկավորեն ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածներին
Օգոստոսի 2-ին Երրորդության տաճարում կհուղարկավորեն ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածներին

Ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածներին կհուղարկավորեն Երրորդության տաճարում երեքշաբթի՝ օգոստոսի 2-ին։

Այս մասին ասված է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունում։

Նույն հայտարարության մեջ Պատրիարքարանը իր ցավն է հայտնում Կասպի եպիսկոպոս Դամիան (Խուֆենիա) մահվան կապակցությամբ։

«Գուդաուրիի ողբերգությունը և Սամթավիսիի և Կասպիի եպիսկոպոս Դամիանի (Խուֆենիա) մահը համընդհանուր տխրություն առաջացրեցին։ Մեծ է նաև մեր սրտի ցավը։ Ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա երեքշաբթի օրը՝ օգոստոսի 2-ին, ժամը 09:30-ից, հուղարկավորությունը ՝ ժամը 14:00-ին։ Երեքշաբթի, ժամը 14:00-ին, Սամթավիսի Մայր տաճարի բակում կհուղարկավորվի Գերաշնորհ Տ.

Նշում ենք, որ վերոնշյալի պատճառով չեղարկվելու են Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի հրեշտակի օրվա հետ կապված բոլոր հանդիսավոր միջոցառումները»,- ասված է Պատրիարքարանի հայտարարության մեջ։