Օգոստոսի 18-ին անհետացած երիտասարդ տղամարդու դին հայտնաբերել են Քուռ գետում
Օգոստոսի 18-ին անհետացած երիտասարդ տղամարդու դին հայտնաբերել են Քուռ գետում

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության աշխատակիցները, Քուռ գետում անցկացված ինտենսիվ որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են անհետ կորած երիտասարդ տղամարդու դի:

«Վրաստանի ներքին գործերի նախարարությունում երիտասարդ տղամարդու անհետացման մասին հաղորդագրություն էր արձանագրվել օգոստոսի 18-ին: Հաղորդագրությունն ստանալուց անմիջապես հետո ոստիկանությունը և փրկարարական խմբերն իսկույն արձագանքեցին և տղամարդու գտնվելու վայրը պարզելու նպատակով, ինտենսիվ ռեժիմում սկսվեցին համապատասխան որոնողական աշխատանքները»,- նշված է ՆԳՆ-ի տեղեկութան մեջ:

Փաստի առնչությամբ հետաքննություն է սկսվել անօրեն ազատազրկման հոդվածով: