Օգոստոսի 16-ին կանջատվի Թբիլիսիի քաղաքապետարանի սերվերային ենթակառուցվածքը, ժամանակավորապես չի աշխատի մունիցիպալ թեժ գիծը
Տեխնիկական աշխատանքների պատճառով ընթացիկ տարվա օգոստոսի 16-ին 23:00-ից ամբողջությամբ կանջատվի Թբիլիսիի քաղաքապետարանի սերվերային ենթակառուցվածքը,- այս մասին նշված է մայրաքաղաքի քաղաքապետարանի հայտարարությունում:
Նրանց տեղեկությամբ, օգոստոսի 16-ին 23:00-ից մինչև օգոստոսի 17-ի 09:00-ն չի աշխատի մունիցիպալ թեժ գիծը:
«Այս ընթացքում քաղաքապետարանի հեռակա սպասարկման ծառայության աշխատակիցները իրենց անձնական հեռախոսներով կապի մեջ կլինեն միայն պարեկային և արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հետ»,- նշված է հայտարարությունում:
Թբիլիսիի քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը: