Օգոստոսի 14-ից տասն օրվա ընթացքում Հերոսների հրապարակի վերգետնյա անցումով երթևեկությունը մասամբ կսահմանափակվի
Սկսվում է Վարազիսխևի ուղղությամբ Հերոսների հրապարակի վերգետնյա անցումում առկա դեֆորմացիոն կարերի վերականգնման աշխատանքները։
Մայրաքաղաքի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության համաձայն՝ Հերոսների հրապարակի էստակադայում աշխատանքների հետ կապված երթևեկությունը մասամբ կսահմանափակվի։
«Պլանային աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 14-ին ժամը 23.00-ից տասը օրվա ընթացքում Հերոսների հրապարակի վերգետնյա անցումով երթևեկությունը մասամբ կսահմանափակվի։ Թբիլիսիի քաղաքապետարանը հայցում է ձեր ներողամտությունը պատճառած անհանգստության համար»,- ասվում է Թբիլիսիի քաղաքապետարանի տեղեկատվության մեջ։