Օգոստոսի 14-ի տվյալներով, Վրաստանում ընդհանուր առմամբ կատարվել է 767 882 պատվաստում
Օգոստոսի 14-ի տվյալներով, Վրաստանում ընդհանուր առմամբ կատարվել է 767 882 պատվաստում

Օգոստոսի 14-ի տվյալներով, Վրաստանում ընդհանուր առմամբ կատարվել է 767 882 պատվաստում, – հայտնում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:

Նրանց փոխանցմամբ, 229 236 մարդ ամբողջությամբ պատվաստվել է:

Օգոստոսի 14-ի դրությամբ, Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 5 579 նոր դեպք, ապաքինվել է 1 867 մարդ: