Օգոստոսի 13-ի տվյալներով, Վրաստանում ընդհանուր կատարվել է 741 353 պատվաստում
Օգոստոսի 13-ի տվյալներով, Վրաստանում ընդհանուր առմամբ կատարվել է 741 353 պատվաստում, – հայտնում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:
Նրանց փոխանցմամբ, 225 053 մարդ ամբողջությամբ պատվաստվել է:
Օգոստոսի 13-ի դրությամբ, Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 5 359 նոր դեպք, ապաքինվել է 2 726 մարդ: