Օգոստոսի 13-14-ը Թբիլիսիի մետրոյի առաջին գծով գնացքները կաշխատեն գոտիական սխեմայով
«Գոցիրիձե» մետրոյի կայարանի ուղևորների սպասասրահում սկսվում են երկաթբետոնե դասավորման աշխատանքները, ուստի օգոստոսի 13-ին և 14-ին Թբիլիսիի մետրոպոլիտենի առաջին գծով գնացքները կաշխատեն գոտիական։
Քաղաքապետարանի տեղեկատվության համաձայն՝ «Դիդուբե» մետրոյի կայարանից դեպի «Կայարանի հրապարակ» կդադարեցվեն ուղեւորափոխադրումները։
«Մետրոպոլիտենի «Ախմեթելի թատրոն» կայարանից գնացքները կշարժվեն «Դիդուբե» և «Կայարանի հրապարակից»՝ դեպի «Վարկեթիլիլի»։ Թբիլիսիի մետրոպոլիտենի Սաբուրթալոյի գիծը շարունակում է աշխատել սովորական ռեժիմով: Թբիլիսիի տրանսպորտային ընկերությունը հայցում է ձեր ներողամտությունը պատճառած անհարմարությունների համար»,- հայտնել են քաղաքապետարանից։