Օձեկիների մենամարտում հաղթել է Տակայասուն. Կյուշու Բաշո
Տարվա վերջին սուպեր մրցաշարի ՝ Կյուշու Բաշոյի 12-րդ օրվան , վրաց մարտիկ Լևան Գորգաձեն դիմավորել է դրական բալանսով – 6:5:
Նրա մրցակիցը օձեկի կոչում կրող Տակայասուն էր, որը մինչ այս օրը ուներ 9 հաղթանակ երկու պարտություն: Ճապոնացին հավակնում է նվաճել կայսեր գավաթը:
Պայքարը շատ լարված էր, Տոչինոշինը փորձել է մեկ ձեռքով բռնել մրցակցի մավաշիից (գոտի), սակայն կորցրել է առավելությունը և դուրս եկել դոհիուից:
12 օրից հետո նրա բալանսը զրույացված է, վեց հաղթանակ վեց պարտություն:
Մրցաշարի 13-րդ օրը Տոչինոշինը մրցելու է վեցերրորդ մեագաշիրա ՝ Տականոիվայի հետ, որը ունի նմանատիպ բալանս: Մոնղոլ ռիկիշին Լևանի նման պայքարում է դրական բալանսը պահպանելու համար: Մինչ մրցաշարի ավարտը մնացել է երեք օր: Դրական բալանսը պահպանելու համար Գորգաձեին հարկավոր է հաղթել էրկու դիմակայությունում:
Կյուշու Բաշոին 11 հաղթանակով և մեկ պարտությամբ առաջատարն է կոմոսուբի Տակակեյշոն: Նրան մեկ միավորով զիջում է Տոչինոշինի այսօրվա մրցակից օձեկի ՝ Տակայասուն:
Հեղինակ -
Edgar Barsegyan