Օդեսայի վրա Ռուսաստանի հարձակման հետևանքով զոհվել է առնվազն երկու մարդ, ևս 15-ը վիրավորվել են։

10:38, 01.05.2025

Ռուսաստանը զանգվածային հարձակում է իրականացրել Ուկրաինայի Օդեսա քաղաքում։ Զոհվել է առնվազն երկու մարդ, ևս 15-ը վիրավորվել են։

Ինչպես հայտնում են լրատվամիջոցները՝ հղում անելով Օդեսայի քաղաքապետ Գենադի Տրուխանովին, քաղաքում մի շարք պայթյուններ են տեղի ունեցել, վնասվել է քաղաքացիական ենթակառուցվածքը, այդ թվում՝ բնակելի շենքեր, բազմահարկ շինություններ, մասնավոր տներ և ավտոմեքենաներ։ Մի քանի վայրերում հրդեհ է բռնկվել։ Այժմ հրդեհաշիջման աշխատանքներ են ընթանում։

Մեկ բազմահարկ շենքից ավելի քան 200 մարդ է տարհանվել։

Տրուխանովի խոսքով՝ հարձակման հետևանքով վնասվել է նաև քաղաքի մի դպրոց։

Նմանատիպ