Օդեսայի վրա Ռուսաստանի անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով առնվազն ինը մարդ վիրավորվել է
Օդեսայում ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով վիրավորվել է առնվազն ինը մարդ, այդ թվում՝ երեխաներ։ Այս մասին տեղեկություն է տարածում Ուկրաինայի զինված ուժերը։ Վիրավորների թվում կա չորս երեխա։
Նրանց տվյալներով՝ Ռուսաստանի թիրախը եղել են արդյունաբերական օբյեկտները և նավահանգստային ենթակառուցվածքները։
Մինչ այդ հայտնի էր դարձել, որ Ուկրաինայի զինված ուժերը գիշերվա ընթացքում կարողացել են խոցել Ռուսաստանի կողմից Ուկրաինայի տարածքում արձակված 16 անօդաչու թռչող սարքերից 15-ը։ Դրանցից յոթը ոչնչացվել է Օդեսայի մարզում։ Անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով Օդեսայի մարզում վնասվել են բնակելի տներ, խանութներ եւ այլ ենթակառուցվածքային օբյեկտներ։