Օդեսայի վրա ռուսական ռազմական հարձակման հետեւանքով մի քանի մարդ վիրավորվել է
Օդեսայի վրա ռուս զինվորականների կողմից իրականացված հարձակման հետեւանքով մի քանի մարդ վիրավորվել է։ Տուժել են քաղաքացիական ենթակառուցվածքները։
Այս մասին տեղեկություն է տարածում տեղական ինքնակառավարման մարմինը։
Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ տուժածների ստույգ թիվը հայտնի չէ։ Հարձակման վայրում հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացվում։