Օդեսայի վրա ռուսական հարվածի հետևանքով երեք մարդ է զոհվել
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Օդեսային։ Այս մասին սոցիալական ցանցում գրում է Օդեսայի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը։
Լիսակի հայտարարության համաձայն՝ հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել։
«Այս պահի դրությամբ հայտնի է, որ թշնամու հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել։ Վիրավորվել է ևս երեք մարդ։ Նրանք միջին ծանրության վիճակում տեղափոխվել են հիվանդանոց», – գրում է Լիսակը։
Հարվածի հետևանքով վնասվել են նաև բնակելի շենքեր։