Օդեսայի վրա օդային հարձակման արդյունքում զոհերի թիվը հասել է 12-ի
Օդեսայի վրա օդային հարձակման արդյունքում զոհերի թիվը հասել է 12-ի

Օդեսայի վրա օդային հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի, այդ թվում՝ հինգ երեխա։ Ուկրաինայի ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոյի խոսքով՝ որոնողափրկարարական աշխատանքներն ավարտվել են։

«Արտակարգ իրավիճակների ծառայության փրկարարներն ավարտել են Օդեսայում որոնողափրկարարական աշխատանքները։ Ընդհանուր առմամբ, ռուսական հարվածի հետևանքով զոհվել է 12 մարդ, այդ թվում՝ հինգ երեխա։ Այս ահաբեկչության ամենաերիտասարդ զոհն ընդամենը չորս ամսական էր։ Շնորհակալություն բոլորին, ովքեր այս օրերին եղել են դեպքի վայրում ու օգնել են մարդկանց»,- ասել է Կլիմենկոն։

Կլիմենկոն նշել է, որ Դոնեցկի մարզի Կուրախովո քաղաքում ռուսական հարձակման հետևանքով 16 վիրավորների թվում երկու երեխա կա։

Դոնեցկի մարզում ռուսական հարձակման հետեւանքով վիրավորվել է 16 մարդ, նրանցից երկուսի վիճակը ծանր է։ Վնասվել է առնվազն 15 բարձրահարկ շենք։