Օդեսայի վրա հարձակումը լրջորեն կասկածի տակ է դնում Ռուսաստանի հավատարմությունը Թուրքիայում ստորագրված համաձայնագրերին. Էնթոնի Բլինկեն
Օդեսայի վրա հարձակումը լրջորեն կասկածի տակ է դնում Ռուսաստանի հավատարմությունը Թուրքիայում ստորագրված համաձայնագրերին. Էնթոնի Բլինկեն

ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը պաշտոնական հայտարարությամբ դատապարտել է Ռուսաստանի հարձակումը Օդեսայի վրա և ասել, որ Մոսկվան խախտել է Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում ստանձնած պարտավորությունները։

«Այս հարձակումը լրջորեն կասկածի տակ է դնում նախօրեին ստորագրված համաձայնագրերին Ռուսաստանի հավատարմության հավաստիությունը և խաթարում է ՄԱԿ-ի, Թուրքիայի և Ուկրաինայի ջանքերը՝ կազմակերպելու չափազանց կարևոր պարենամթերքի մատակարարումը համաշխարհային շուկայում։

«Ռուսաստանը պատասխանատու է պարենային գլոբալ ճգնաժամի վատթարացման համար և պետք է անհապաղ դադարեցնի իր ագրեսիան և ամբողջությամբ իրագործի համաձայնությունը», – ասվում է պետքարտուղարի հայտարարության մեջ։