Օդեսայի նավահանգստի ենթակառուցվածքի վրա ռուսական ավիահարվածի հետևանքով զոհվել է 6 և վիրավորվել 11 մարդ, չորս մարդ վիրավորվել է Զապորոժիեի վրա հարձակման հետևանքով
Օդեսայի նավահանգստի ենթակառուցվածքի վրա ռուսական ավիահարվածի հետևանքով զոհվել է 6 և վիրավորվել 11 մարդ, չորս մարդ վիրավորվել է Զապորոժիեի վրա հարձակման հետևանքով

Ռուսաստանը օդային հարձակում է իրականացրել Օդեսայի նավահանգստային ենթակառուցվածքի վրա: Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հարձակման արդյունքում վեց մարդ է զոհվել, տասնմեկը՝ վիրավորվել։

Ուկրաինայի վերակառուցման հարցերով փոխվարչապետ Ալեքսեյ Կուլեբան հայտարարել է, որ նավահանգստի ենթակառուցվածքի վրա հարձակումն իրականացվել է բալիստիկ հրթիռներով։

Հարձակման հետևանքով վնասվել է նաև Պանամայի դրոշով քաղաքացիական նավը: Ալեքսեյ Կուլեբայի խոսքով՝ սա երրորդ արտասահմանյան նավն է, որը խոցվել է վերջին չորս օրվա ընթացքում։

Ռուսաստանը հարձակվել է նաև Զապորոժիեի վրա, որտեղ չորս մարդ վիրավորվել է։ Վիրավորների թվում կա մեկ երեխա։ Հարձակման հետեւանքով վնասվել են նաեւ բնակելի տներ։