Օդեսայի մարզում ռուսական հրթիռային հարձակման հետևանքով երկհարկանի տուն է փլուզվել, կան տուժածներ
Օդեսայի մարզում ռուսական հրթիռային հարձակման հետևանքով երկհարկանի տուն է փլուզվել, չորս մարդ է զոհվել, այդ թվում՝ դեռահաս։
Օդեսայի տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերի խոսքով՝ փրկարարները չորս մարդու են փրկել, երեքը մահացել են շենքի փլատակների տակ։
Մահացածների թվում կան 43-ամյա մի կին, 22-ամյա տղամարդ և 16-ամյա դեռահաս։ Եվս մեկ մարդ ստացած վնասվածքներից մահացել է հիվանդանոցում։
Բացի այդ, տուժել է 10 մարդ, նրանցից չորսի վիճակը ծանր է։