Օդեսայի մարզում ռուսական հրթիռային հարձակման հետեւանքով չորս մարդ է տուժել
Օդեսայի մարզում ռուսական հրթիռային հարձակման հետևանքով չորս մարդ վիրավորվել է,- այս մասին իր «Telegram» ալիքում հայտնում է Օդեսայի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը։
«Գիշերը ռուսական զորքերը հրթիռային հարձակում են գործել Օդեսայի շրջանի վրա։ Չորս մարդ վիրավորվել է»,- գրել է Օլեգ Կիպերը։
Ըստ Կիպերի՝ ռուսների թիրախը եղել են քաղաքացիական և նավահանգստային ենթակառուցվածքները։
Հաղորդվում է նաև, որ հրթիռի բեկորները և պայթյունի ալիքը հրդեհ են առաջացրել և վնասել մի քանի բնակելի շենք։