Օդերևույթաբանների կանխատեսումներով՝ հոկտեմբերի 17-18-ին Վրաստանում սպասվող անձրևը, կարող է առաջացնել գետերի ջրի մակարդակի զգալի բարձրացում, իսկ լեռնային շրջաններում՝ սողանքներ

12:32, 15.10.2024

Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը բնակչությանը զգուշացնում է առաջիկա օրերին Վրաստանում սպասվող եղանակի մասին։

Հոկտեմբերի 17-18-ը Վրաստանում սպասվում է անձրև, առանձին վայրերում՝ առատ, բարձր լեռներում տեղ-տեղ ձյուն, քամու ուժգնացում՝ արևմտյան ուղղությամբ, հնարավոր է կայծակ, կարկուտ, ծովում 3-4 բալ ուժգնությամբ փոթորիկ:

«Սպասվող տեղումները կարող են հանգեցնել Վրաստանի գետերի ջրի մակարդակի զգալի բարձրացման, փոքր գետերի վրա հեղեղումների, լեռնային շրջաններում սողանքների և սելաֆների առաջացման և ակտիվացման (սպառնալիքի մակարդակը միջին)»,- հայտնել են Շրջակա միջավայրի ազգային գործակալությունից։

Նմանատիպ