Օդերևույթաբանների կանխատեսումներով հունվարի 9-ից Վրաստանում սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանի նվազում
Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը տեղեկատվություն է հրապարակում Վրաստանում սպասվող եղանակի մասին։
Օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն՝ հունվարի 9-ից սպասվում է համեմատաբար ցուրտ և անձրևային եղանակ։ Արեւելյան Վրաստանի հարթավայրերում հունվարի 9-ին կգրանցվի +10, +15 աստիճան:
Թբիլիսիում կդիտվի առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +11, +13 աստիճան։
Առափնյա շրջաններում (Բաթումի, Քոբուլեթի, Անակլիա, Փոթի), ինչպես նաև Արևմտյան Վրաստանի ցածրադիր շրջաններում (Քութայիսի, Զեստափոնի, Զուգդիդի, Մարտվիլի, Օզուրգեթի) հունվարի 9-ից կլինեն տեղումներ և ցուրտ եղանակ։
Արեւմտյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ամբրոլաուրի, Օնի, Ցագերի, Շովի, Ճիաթուրա, Սաչխերե, Խուլո) հունվարի 9-ից կդիտվի անձրեւային եղանակ։
Արեւմտյան Վրաստանի լեռնային շրջաններում (Մեստիա, Բախմարո) հունվարի 9-ից ձյուն է լինելու։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +3, +8 աստիճան տաքություն։
Քարթլիում (Ռուսթավի, Բոլնիսի, Մառնեուլի, Գարդաբանի) հունվարի 9-ին տեղ-տեղ կդիտվի անձրեւային եղանակ, օդի ջերմաստիճանը ցերեկը՝ +13, +15 աստիճան։
Կախեթիում (Սագարեջո, Թելավի, Գուրջաանի, Սիղնաղի, Լագոդեխի, Ղվարելի, Ախմետա, Դեդոփլիսծղարո) հունվարի 9-ին առանձին վայրերում կդիտվի անձրեւ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը սպասվում է +12, +14 աստիճան տաքություն։
Արեւելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցիխե, Բորժոմի, Դուշեթի, Թիանեթի, Փասանաուրի) հունվարի 9-ին սպասվում են տեղումներ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +8, +10 աստիճան։
Արեւելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) հունվարի 9-ին ձյուն կտեղա։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +4, +6 աստիճան։