Օդերևույթաբանների կանխատեսմամբ Վրաստանում օգոստոսի 20-22-ին սպասվում է տաք և առանց տեղումների եղանակ
Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը տեղեկատվություն է հրապարակում օգոստոսի 20-22-ը Վրաստանում սպասվող եղանակի մասին։
Ըստ կանխատեսումների՝ առաջիկա օրերին արևմտյան Վրաստանում սպասվում է շոգ և առանց տեղումների եղանակ, իսկ արևելյան Վրաստանի առանձին շրջաններում բարձր ջերմաստիճանի ֆոնին հնարավոր է կարճատև անձրև և կայծակ։
Թբիլիսիում կդիտվի առանց տեղումների եղանակ. Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +34, +36 աստիճան։
Ափամերձ շրջաններում (Բաթումի, Քոբուլեթի, Անակլիա, Փոթի) կդիտվի շոգ և առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +32, +34 աստիճան։
Արեւմտյան Վրաստանի հարթավայրային շրջաններում (Զեստաֆոնի, Քութայիսի, Սամտրեդիա, Զուգդիդի, Մարտվիլի, Օզուրգեթի) սպասվում է շոգ եւ առանց անձրեւի եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +36, +38 աստիճան։
Արեւմտյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ամբրոլաուրի, Օնի, Ցագերի, Շովի, Չիատուրա, Սաչխերե, Խուլո, Ռիկոտի լեռնանցք) սպասվում է շոգ եւ առանց անձևի եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +34, +36 աստիճան։
Արեւմտյան Վրաստանի լեռնային շրջաններում (Մեստիա, Բախմարո) սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +30, +32 աստիճան։
Քարթլիում (Ռուսթավի, Բոլնիսի, Մառնեուլի, Գարդաբանի, Գորի, Ցխինվալի) բարձր ջերմաստիճանի ֆոնին տեղ-տեղ հնարավոր է կարճատև անձրև և կայծակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +34, +36 աստիճան։
Կախեթիում (Սագարեջո, Թելավի, Գուրջաանի, Սիղնաղի, Լագոդեխի, Կվարելի, Ախմետա, Դեդոպլիստսկարա) բարձր ջերմաստիճանի ֆոնին հնարավոր է կարճատև անձրև և կայծակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +34, +36 աստիճան։
Արեւելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցխա, Բորժոմի, Դուշեթի, Թիանեթի, Ֆասանաուրի) բարձր ջերմաստիճանի ֆոնին տեղ-տեղ հնարավոր է կարճատև անձրև՝ կայծակով։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +33, +35 աստիճան։
Արեւելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) տեղ-տեղ հնարավոր է կարճատև անձրև և կայծակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +25, +27 աստիճան տաքություն։