Օդերևույթաբանների կանխատեսմամբ առաջիկա ժամերին Վրաստանի արևելյան հատվածում, այդ թվում՝ Թբիլիսիում, սպասվում են կարճատև անձրև, կարկուտ և քամու ուժգնացում
Օդերևույթաբանների կանխատեսմամբ առաջիկա ժամերին Վրաստանի արևելյան հատվածում, այդ թվում՝ Թբիլիսիում, սպասվում են կարճատև անձրև, կարկուտ և քամու ուժգնացում

 

Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը բնակչությանը զգուշացնում է առաջիկա ժամերին սպասվող եղանակի մասին։

Ըստ կանխատեսումների՝ այսօր՝ հունիսի 7-ին, արևելյան Վրաստանում, այդ թվում՝ Թբիլիսիում, առաջիկա ժամերին սպասվում է կարճատև անձրև, տեղ-տեղ առատ կարկուտ, քամու ուժգնացում։

«Արևելյան Վրաստանի փոքր գետերի վրա սպասվող անձրևները կարող են առաջացնել հեղեղումներ, իսկ լեռնոտ և լեռնային շրջաններում՝ սողանքներ և սելավներ (վտանգի աստիճանը միջին է)»,- ասվում է Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության մեջ։