Օդերևույթաբանների կանխատեսմամաբ օգոստոսի 27-29-ը, բարձր ջերմաստիճանի ֆոնին, Վրաստանի որոշ շրջաններում սպասվում է կարճատև անձրև և կայծակ
Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը տեղեկատվություն է հրապարակում օգոստոսի 27-29-ը Վրաստանում սպասվող եղանակի մասին։ Ըստ կանխատեսումների՝ առաջիկա օրերին, բարձր ջերմաստիճանի ֆոնին, Վրաստանի որոշ շրջաններում սպասվում են կարճատև անձրև և կայծակ։
Թբիլիսիում կարճատև անձրև է սպասվում: Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +33, +35 աստիճան։
Ափամերձ շրջաններում (Բաթումի, Քոբուլեթի, Անակլիա, Փոթի) հնարավոր է կարճատև անձրև և կայծակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կհասնի +27, +29 աստիճան տաքություն։
Արևմտյան Վրաստանի ցածրադիր շրջաններում (Զեստաֆոնի, Քութայիսի, Սամտրեդիա, Զուգդիդի, Մարտվիլի, Օզուրգեթի) առանձին վայրերում սպասվում է կարճատև անձրև և կայծակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կհասնի +33, +35 աստիճան։
Արևմտյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ամբրոլաուրի, Օնի, Ցագերի, Շովի, Ճիատուրա, Սաչխերե, Խուլո, Ռիկոտիի լեռնանցք) առանձին վայրերում սպասվում է կարճատև անձրև և կայծակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կհասնի +31, +33 աստիճան։
Արևմտյան Վրաստանի լեռնային շրջաններում (Մեստիա, Բախմարո) առանձին վայրերում սպասվում է կարճատև անձրև՝ կայծակով։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +27, +29 աստիճան տաքություն։
Քարթլիում (Ռուսթավի, Բոլնիսի, Մառնեուլի, Գարդաբանի, Գորի, Ցխինվալի) առանձին վայրերում սպասվում է կարճատև անձրև և կայծակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կհասնի +33,+35 աստիճան։
Կախեթիում (Սագարեջո, Թելավի, Գուրջաանի, Սիղնաղի, Լագոդեխի, Ղվարելի, Ախմետա, Դեդոփլիսծղարո) առանձին վայրերում սպասվում է կարճատև անձրև և կայծակ, հնարավոր է կարկուտ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կհասնի +32, +34 աստիճան։
Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցխա, Բորժոմի, Դուշեթի, Թիանեթի, Փասանաուրի) սպասվում է կարճատև անձրև՝ կայծակով, տեղ-տեղ կա կարկուտ և քամու ուժգնացում։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կհասնի +31, +33 աստիճան։
Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բաքուրիանի, Գուդաուրի, Օմալո) սպասվում է կարճատև անձրև՝ կայծակով։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +25, +27 աստիճան տաքություն։