Օդերևութաբաններն այսօր Վրաստանի շրջանների մեծ մասում անձրև են կանխատեսում, տեղ-տեղ՝ կարկուտ և քամի
Օգոստոսի 29-ին գիշերային ժամերից Սև ծովի ափամերձ շրջանների առանձին հատվածներում և Վրաստանի տարածքի մեծ մասում ցերեկը սպասվում է կարճատև անձրև, տեղ-տեղ ուժեղ, ամպրոպ, կարկուտ և քամի։
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ սպասվող հորդառատ անձրևները Վրաստանի գետերի վրա կարող են հանգեցնել ջրի մակարդակի զգալի բարձրացման, փոքր գետերի հեղեղումների, լեռնային շրջաններում սողանքների առաջացման և ակտիվացման։