Օդերևութաբաններն այսօր կանխատեսում են անձրև, իսկ առաջիկա օրերին տաք և առանց տեղումների եղանակ
Օդերևութաբաններն այսօր կանխատեսում են անձրև, իսկ առաջիկա օրերին տաք և առանց տեղումների եղանակ

Միջավայրի ազգային գործակալության տեղեկությամբ, այսօր Արևմտյան Վրաստանի մեծ մասի և Արևելյան Վրաստանի որոշ շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Կփչի արևմուտքի ուժգին քամի: Օդի ջերմաստիճանն իջվածքում կիջնի մինչև +18, +23 աստիճան:

«Հոկտեմբերի 13-ից երկրի տարածքի մեծ մասում սպասվում է լավ եղանակ: Տեղումները կդադարեն: Գիշերվա ժամերին օդի  ջերմաստիճանը կնվազի: Հոկտեմբերի 14-ից մինչև հոկտեմբերի 18-ը կլինի տաք և առանց տեղումների եղանակ»,- հայտարարում են Միջավայրի ազգային գործակալությունում:

Գործակալության օդերևութաբանների տեղեկությամբ, Թբիլիսիում հոկտեմբերի 12-ին սպասվում է կարճատև անձրև: