Օդերևութաբաններն այսօր հորդառատ անձրև են կանխատեսում Սև ծովի ափին, լեռնային շրջաններում և Կախեթիում
Սեպտեմբերի 12-ին Սև ծովի ափին, Վրաստանի լեռնային շրջաններում և Կախեթիի (հատկապես արտաքին Կախեթի) տարածքում առանձին վայրերում սպասվում է հորդառատ անձրեւ։
Տեղեկությունը տարածում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։
«Վրաստանի գետերի վրա սպասվող առատ տեղումները կարող են առաջացնել հեղեղումներ, իսկ լեռնային շրջաններում՝ սողանքային-հեղեղային գործընթացներ»,- նշվում է տեղեկատվության մեջ։