Օդերևութաբաններն առաջիկա օրերին անկայուն եղանակ են կանխատեսում
Օդերևութաբաններն առաջիկա օրերին անկայուն եղանակ են կանխատեսում

Օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն՝ ապրիլի 23-ի օրվա վերջից Արևելյան Վրաստանի լեռնային և բարձրլեռնային շրջաններում, 24-ի օրվա վերջից մինչև ապրիլի 25-ի առավոտ Արևմտյան Վրաստանում սպասվում են անձրևներ,տեղ-տեղ առատ, հնարավոր է կայծակ և կարկուտ։

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ սպասվող հորդառատ անձրևները կարող են հանգեցնել Վրաստանի գետերի ջրի մակարդակի զգալի բարձրացման, փոքր գետերի վրա հեղեղումների։

Նաև, ըստ կանխատեսողների, հորդառատ անձրևները կարող են առաջացնել և ակտիվացնել սողանքային գործընթացները լեռնային շրջաններում, իսկ որոշ լեռնային շրջաններում կարող են ձևավորվել ձնահյուսեր։