Օդերևութաբաններն ապրիլի 29-30-ին կանխատեսում են անձրևային եղանակ և քամու ուժգնացում
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ Վրաստանում ապրիլի 29-30-ը սպասվում է անձրև, տեղ-տեղ՝ ուժգին, հնարավոր է կայծակ, կարկուտ և քամու ուժգնացում, ծովում 3-4 բալ ուժգնությամբ փոթորիկ։
Ըստ կանխատեսողների՝ Վրաստանի գետերում սպասվող հորդառատ անձրևները կարող են հանգեցնել ջրի մակարդակի զգալի բարձրացման, փոքր գետերի հեղեղումների, երկրի լեռնային շրջաններում սողանքային գործընթացների սկսվելու և ակտիվացման, բարձր լեռնային շրջաններում ձնահոսքերի ձևավորման։