Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ մինչև հուլիսի 13-ի առավոտ Վրաստանի որոշ շրջաններում սպասվում են տեղումներ, կայծակ , կարկուտ և ուժեղ քամի
Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը բնակչությանը զգուշացնում է Վրաստանի որոշ շրջաններում սպասվող եղանակի մասին։
Ըստ կանխատեսումների՝ մինչև հուլիսի 13-ի առավոտ Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթիի, Սամցխե-Ջավախքի և Շիդա Քարթլիի շրջաններում սպասվում է կարճատև անձրև՝ կայծակով, տեղ-տեղ ուժեղ, հնարավոր է կարկուտ և քամու ուժգնացում։
Ըստ նրանց հաղորդագրությունների, սպասվող տեղումները կարող են հանգեցնել նշված շրջանների փոքր գետերի վարարումների, իսկ լեռնոտ և լեռնային գոտիներում սողանքների առաջացման և ակտիվացման(միջին սպառնալիքի մակարդակ):