Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ մայիսի 29-30-ը Վրաստանում սպասվում են տեղումներ, հնարավոր է' կայծակ և կարկուտ
Ըստ շրջակա միջավայրի ազգային գործակալության՝ մայիսի 29-30-ը Վրաստանում սպասվում են տեղումներ, որոշ վայրերում՝ առատ։ Հնարավոր են ամպրոպներ և կարկուտ։ Կփչեն ուժեղ արևմտյան քամիներ, երբեմն՝ շատ ուժեղ երկրի արևելյան մասում, այդ թվում՝ մայրաքաղաքում։
Ըստ գործակալության՝ ծովում սպասվում է 4-5 բալանոց փոթորիկ։
Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ սպասվող տեղումները կարող են հանգեցնել Վրաստանի գետերի ջրի մակարդակի զգալի բարձրացման, փոքր գետերի վրա՝ արագ ջրհեղեղների, ինչպես նաև բլրոտ և լեռնային շրջաններում սողանքների և սելավների առաջացման և ակտիվացման (վտանգավորության մակարդակ՝ միջին)։