Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ օգոստոսի 19-21-ին Վրաստանում ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում ջերմության ֆոնին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը տեղեկատվություն է տարածում օգոստոսի 19-21-ին Վրաստանում սպասվող եղանակի մասին:
Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ առաջիկա օրերին Վրաստանի առանձին շրջաններում ջերմության ֆոնին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Թբիլիսիում հնարավոր է փոքր կարճատև անձրև ամպրոպով և քամու ուժգնացմամբ: Օդի ջերմաստիճանը ցերեկը կգրանցվի +31, +33 աստիճան:
Ափամերձ շրջաններում (Բաթումի, Քոբուլեթի, Անակլիա, Փոթի) հնարավոր է կարճատև անձրև ամպրոպով: Օդի ջերմաստիճանը ցերեկը կգրանցվի +27, +29 աստիճան:
Արևմտյան Վրաստանի դաշտավայրային շրջաններում (Զեստափոնի, Քութայիսի, Սամտրեդիա, Զուգդիդի, Մարտվիլի, Օզուրգեթի) տեղ-տեղ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Օդի ջերմաստիճանը ցերեկը կգրանցվի +30, +32 աստիճան:
Արևմտյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ամբրոլաուրի, Օնի, Ցագերի, Շովի, Ճիաթուրա, Սաչխերե, Խուլո, Ռիկոթիի լեռնանցք) տեղ-տեղ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Օդի ջերմաստիճանը ցերեկը կգրանցվի +30, +32 աստիճան:
Արևմտյան Վրաստանի բարձրլեռնային շրջաններում (Մեստիա, Բախմարո) տեղ-տեղ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Օդի ջերմաստիճանը ցերեկը կգրանցվի +27, +29 աստիճան:
Քարթլիում (Ռուսթավի, Բոլնիսի, Մարնեուլի, Գարդաբանի, Գորի, Ցխինվալի) տեղ-տեղ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Օդի ջերմաստիճանը ցերեկը կգրանցվի +31, +33 աստիճան:
Կախեթիում (Սագարեջո, Թելավի, Գուրջաանի, Սիղնաղի, Լագոդեխի, Ղվարելի, Ախմետա, Դեդոփլիսծղարո) տեղ-տեղ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Օդի ջերմաստիճանը ցերեկը կգրանցվի +31, +33 աստիճան:
Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցիխե, Բորջոմի, Դուշեթի, Թիանեթի, Փասանաուրի) տեղ-տեղ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Օդի ջերմաստիճանը ցերեկը կգրանցվի +28, +30 աստիճան:
Արևելյան Վրաստանի բարձրլեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) տեղ-տեղ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Օդի ջերմաստիճանը ցերեկը կգրանցվի +23, +25 աստիճան: